Գառնիկ Պետրոսյան
© Sputnik
Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս ֆերամոնային թակարդներով որսալ վնասատուներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Շատ ճիշտ կլինի, որ մեր ֆերմերները դիմեն մասնագետներին։ Տեղերում մենք ունենք խորհրդատու մասնագետներ, որոնց հնարավորությունները միշտ չէ, որ օգտագործվում է»,- ասաց նա։
Անցած ձմեռը տաք էր, և վնասատուների մեծ մասը չոչնչացան, այսօր էլ մեծ վտանգ են ներկայացնում գյուղացիական տնտեսությունների ու մշակաբույսերի համար։