Անձրև, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Այսօր կրկին օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագության, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Երևանում օգոստոսի 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: