Արմավիրում քամին պոկել է շենքի տանիքը

Փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է և ընկել Սայաթ-Նովա փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են տանիքից պոկված թիթեղյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 24 քմ):