ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանի զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ վայելող Քոբուլեթիում առատ տեղումների հետևանքով հեղեղվել են նաև բնակելի տների առաջին հարկերը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ–ները` հղում անելով Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Նշվում է, որ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը 30 հաղորդում է ստացել։
«Այս պահին հրշեջ–փրկարարներն աշխատանքներ են տանում Աղմաշենեբելի, Սուխումի և Թխիլաիշվիլու փողոցներում ջուրը դուրս մղելու ուղղությամբ», – հայտնել են գերատեսչությունից։