ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Մարտի մեկի գործի ներկայիս փուլի հիմքը 0038 հրամանն է»

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մեկնաբանում է Մարտի մեկի գործով իրավապահ մարմինների գործողությունների ներկա փուլը:
Sputnik
Վիգեն Հակոբյան

0038 հրամանը հիմք է տվել սկսել ինչ-որ մի գործընթաց, որի ենթատեքստն այն է, որ ամեն ինչ եղել է օրենքից դուրս, քանի որ այդ հրամանն ինքնին օրենքից դուրս է եղել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Զորքի տեղաշարժն ու նրա օգտագործումը ներքին խնդիրների լուծելու համար դեռևս արտակարգ դրություն հայտարարելուց մոտ մեկ շաբաթ առաջ»,- ասաց Հակոբյանը:

Ըստ  քաղտեխնոլոգի՝ դրանից ելնելով է քանդվում կծիկը. սկզբում հնչեց Միքայել Հարությունյանի անունը, որն իր հերթին ակնարկեց գերագույն գլխավոր հրամանատարի մասին, որն էլ ի վերջո դարձավ մեղադրյալ և կալանավորվեց: