ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Հակառուսական պատժամիջոցների տնտեսական հետևանքներից խուսափել չի ստացվի»

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն իրականում որևէ դրական տեղաշարժ չբերեց այս 2 գերտերությունների հարաբերություններում։ Խոսելով երեկ ԱՄՆ–ի կողմից ընդունած նոր պատժամիջոցներից` Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Sputnik
Սուրեն Սարգսյան. պատժամիջոցները ոչ թե Թրամփի, այլ կոնգրեսի կողմից են իրականացվում

Քաղաքագետը նշում է, որ պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ–ի` Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները Կոնգրեսի կողմից են կիրառվում, ԱՄՆ նախագահի ձեռքից այս գործիքը վերցված է։ Դրա համար այս պատժամիջոցների թեման 2 նախագահների հանդիպման ժամանակ չի քննարկվել։

«Հակառուսական պատժամիջոցների քաղաքական հետևանքը լինելու է այն, որ ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև հարաբերությունները նորից են լարվելու, իսկ տնտեսական հետևանքներից խուսափել չի ստացվի, որովհետև ԱՄՆ–ում հաշվարկված են այս քայլն անում։ Կարծում եմ, ամենաշատը կտուժի օդափոխադրման ոլորտը»,–ասում է Սարգսյանը։

Նրա կարծիքով Թրամփը տարբերակ չուներ օրենքի ուժ ստացած պատժամիջոցները չստորագրելու, որովհետև հակառուսական պատժամիջոցներին կողմ է քվեարկել Կոնգրեսի բացարձակ մեծամասնությունը, նույնիսկ Թրամփի հարազատ կուսակիցները։ Այստեղ Թրամփը քաղաքական առումով ոչ պոպոլյար կլիներ, եթե հետ ուղարկեր այն։