ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ամռանը Մարմարիկ գետի հովիտը կարող է լուրջ այլընտրանք լինել Ծաղկաձորին, որը հայտնի է ոչ միայն իր տեսարժան վայրերով, այլև համեմատաբար թանկ գներով։
Հովտում բազում հանքային աղբյուրներ կան, լանդշաֆտի գեղեցիկ է, կան բնական տարբեր հուշարձաններ ու գետ, որի ափերը կարելի է զբոսաշրջային նպատակներով օգտագործել, կարծում է նա։
«Շատ կարևոր է, որ այնտեղ զարգացած ենթակառուցվածք կա, գիշերակացի համար պայմաններ ու բազում զվարճալիքներ կան», – ընդգծեց ճանապարհորդը։
Դա միակ գեղատեսիլ վայրը չէ, որի մասին մարդիկ անտեղյակ են։ Նրա խոսքով` Հայաստանում ավելի քան 20 հազար բնության հուշարձան կա, սակայն դրա մի մասը մարդկանց նեղ շրջանակին է հայտնի։ Հայաստանն այն երկրներից է, որը կարող է ամբողջ տարվա ընթացքում զբոսաշրջիկների գրավել ու ստիպել նրանց վերադառնալ ամեն տարի։ Այդ համատեքստում նա կարևորեց նոր զբոսաշրջային ուղղությունների հայտնաբերման ռազմավարության մշակումը, ինչով, նրա պնդմամբ, այժմ զբաղվում է Զբոսաշրջության պետական կոմիտեն։
Ճանապարհորդն ընդգծեց, որ առաջնային ուղղություններ կարող են դառնալ էկոտուրիզմը, գաստրո ու էնոտուրիզմը (գինու զբոսաշրջությունը), էքստրեմալ զբոսաշրջությունն ու ձմեռային մարզաձևերը։ Վերջինը, նրա կարծիքով, պետք է սիրողական մակարդակից հասնի պրոֆեսիոնալի ու լուրջ եկամուտ բերի։ Ձմեռային հանգստի զարգացման համար նա առանձնացրել է Ծախկաձորը, Ջերմուկն ու Լոռին։
Նշենք, որ 2017թ.–ին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ավելացել է 18,7 տոկոսով։ Աճն ապահովվել է Ռուսաստանից, Իրանից, Արևելյան Եվրոպայից և այլ երկրներից եկած զբոսաշրջիկների հաշվին։
Այս տարվա համար պաշտոնական վիճակագրություն դեռ չկա, սակայն գործակալությունները նշում են, որ զբոսաշրջիկների հոսքը պակասել է։