«Մեզ հետ են ժողովուրդն ու աստված». Էրդողանը նշել է թուրքական լիրը փրկողների անունները

Մեկնարկում թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց 5.5 լիր մակարդակում էր, սակայն Մոսկվայի ժամանակով 9:15 լիրն անկում ապրեց մինչև իր պատմական նվազագույն մակարդակը` 6.46 լիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի-Sputnik. Թուրքիայի ազգային արժույթի` լիրի փոխարժեքը շարունակեց նվազել դոլարի նկատմամբ և այսօր՝ օգոստոսի 10-ին, աճուրդի բացումից հետո ընկավ 14%–ով` մինչև մեկ դոլարի դիմաց 6,47 լիր։ Այս մասին հայտնում է ՌԲԿ–ն:

Չնայած ձերբակալությանը՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես կարևոր գործընկերներ են. Պոմպեո

Նշվում է, որ մեկնարկում թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց 5.5 լիր մակարդակում էր, սակայն Մոսկվայի ժամանակով 9:15 լիրն անկում ապրեց մինչև իր պատմական նվազագույն մակարդակը` 6.46 լիր։ Կես ժամ անց այն հետ կանգնեց  5.9-ի վրա, ապա շարունակեց սակարկել այդ մակարդակում։ Համեմատության համար. դեռ ապրիլին 1 դոլարի դիմաց 4 թուրքական լիր էին տալիս։

Նախօրեին` օգոստոսի 9-ին, թուրքական լիրը նույնպես ընկել է 4%–ով, մինչև 1 դոլարի դիմաց 5,42 լիր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ազգային արժույթի նման փլուզմանը հետևյալ խոսքերով. «Մի՛ մոռացեք, նրանք դոլար ունեն, սակայն մեզ հետ է մեր ժողովուրդը, մեր աստվածը»։

Իրականում, ԱՄՆ-ն Թուրքիային կարող են մեկընդմիշտ կորցնել

Ընդգծվում է, որ ազգային արժույթի տատանումը տեղի է ունենում  ամերիկա–թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։ Օգոստոսի 1-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի ՆԳՆ և արդարադատության նախարարության ղեկավարների նկատմամբ։ Պատճառն այն էր, որ Անկարան հրաժարվում էր ազատել`  իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի (Թուրքիան նրան ահաբեկիչ է համարում) հետ կապեր ունենալու և լրտեսության մեջ կասկածվող կալանավոր ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին։