ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Բոլորը ներկրված են ԵԱՏՄ տարածքից ու սահմանային հսկողություն չեն անցել»

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը մեկնաբանում է թռչնամսի շուկայում ստեղծված վիճակի պատճառը:
Sputnik
Գեորգի Ավետիսյան

Ներմուծված թռչնամիսը սահմանային հսկողություն չեն անցել, քանի որ ներմուծված են եղել ԵԱՏՄ տարածքից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Ապրանքն անցել է զուտ փաստաթղթային ստուգում: Ու, քանի որ փաստաթղթային որևէ խնդիր չի եղել, առկա են եղել համապատասխան սերտիֆիկատներն ու անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը ներմուծվել է»,-պարզաբանեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը:

Ըստ Ավետիսյանը՝ խնդրի առկայությունը հայտնաբերվել է արդեն շուկայում, ամբողջ խմբաքանակն առգրավվել ու ոչնչացվել է: