«Ջանա, դու էլ հասցեդ տուր». Կանդելակին Սիմոնյանին «կրեմլյան» բիզնես է առաջարկել

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Անաստասիա Կաշևարովան մեկնաբանեց «հրաշագործ» պատչերի մասին Թինա Կանդելակիի հայտարարությունը։ Լրագրողը նշել է, որ մշտապես բաժանորդագրվում է և ապաբաժանորդագրվում «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրենի էջին սոցցանցերում, քանի որ Կանդելակին այնտեղ «չափից ավել գեղեցիկ» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, ռուս հեռուստաաստղ Թինա Կանդելակին, Russia Today–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հայտնի լրագրող Անաստասիա Կաշևարովան սոցցանցում բուռն քննարկում են ծավալել։ Կանայք քննարկում էին պատչերը։ Եվ եթե նրանք կին չլինեին, ապա այդ թեմային անմիջապես կարձագանքեին ծրագրավորողներն ու համակարգչային մասնագետները։

«Ջանա, մի՛ անհանգստացիր»․ ինչո՞ւ են վիճել Սիմոնյանը և Կանդելակին

Հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչների լեզվում է առավելագույնս ամրապնդվել օտարալեզու «պատչ»  (անգլ. рatch — կարկատան) տերմինը, որը նշանակում է համակարգչային ֆայլերում և ծրագրերում ավտոմատացված փոփոխություններ անելու համար նախատեսված տեղեկատվություն։ Ավելին` մասնագիտական խոսքում այս տերմինը վաղուց նորաբանություն չէ։

Սակայն Թինան, Մարգարիտան և Նաստյան հազիվ թե նման «վեհ» թեմաներ քննարկեին։ Նրանց «վիճաբանության» առարկան ավելի շուտ գեղեցկության սրահներից դուրս չեկող աղջիկներին է հասկանալի։

Թինայի և Նաստյանի անմեղ զրույցը նկատել են միայն իրենց արտաքինով և դիմահարդարմամբ հետաքրքրված բաժանորդները, եթե նամակագրությանը չմիանար Մարգարիտան։ Ռուսաստանի գլխավոր մեդիադեմքը Telegram–ի իր ալիքում հանկարծ գրել է. «Չեմ կարողանում կարդալ Կանդելակիին և Կաշևարովային։ Նրանք գեղեցկության համար նախատեսված ինչ–որ պատչեր են քննարկում, իսկ ես կրկին չգիտեմ, թե դա ինչ է։ Հո՞ւ իզ պատչ, բացատրի, խնդրում եմ։ Այլապես վախենում եմ։ Մեկ անգամ եմ եղել կոսմետոլոգի մոտ` շատ ցավոտ էր»։

Մարգարիտա Սիմոնյանի նման անտեղյակների համար. պատչը` աչքերի շուրջ մաշկի խնամքի համար նախատեսված ամենաշատ օգտագործվող տնային միջացներից մեկն է։ Կան մարդիկ, ովքեր հավատում են մի քանի րոպեում զարմանալիորեն երիտասարդ տեսք ձեռք բերելու հնարավորությանը, իսկ ոմանք էլ համոզված են, որ դա պարզապես մարքեթինգ է և գումարի զուր վատնում։ Պատչերը, ինչպես և մյուս գերնորաձև կտորե դիմակները և խնամքի տարբեր միջոցները, Հարավային Կորեայից են եկել։ Հարավային Կորեան վաղուց է կոսմետելոգիայում մի շարք թրենդների հիմնադիր (հետևաբար նաև արտադրող) դարձել։ Բուն անվանումն, իհարկե, փոխառած է համակարգչային տեխնոլոգիայից, որտեղ «պատչ» են անվանում ծրագրերում սխալների և թերությունների արագ ուղղումը։

Մարգարիտա Սիմոնյանը Փաշինյանի հետ գինի է խմել ու կարևոր հարց ուղղել

Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց նրանից, որ Անաստասիա Կաշևարովան մեկնաբանեց «հրաշագործ» պատչերի մասին Կանդելակիի հայտարարությունը։ Լրագրողը նշեց, որ մշտապես բաժանորդագրվում է և ապաբաժանորդագրվում «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրենի էջին սոցցանցերում, քանի որ Կանդելակին այնտեղ «չափից ավել գեղեցիկ» է։

«Մեկ բաժանորդագրվում եմ, մեկ հետ բաժանորդագրվում Կանդելակիի Ինսթագրամից, չափից ավել գեղեցիկ է նա այնտեղ։ Նույնիսկ զայրացնում է։ Մտա, տեսա, սրտնեղեցի, փակեցի», – Telegram–ի իր ալիքում գրել է Կաշևարովան։

Կանդելակին իր մեդիաընկերուհիների նման մեկնաբանություններին անմիջապես է արձագանքել. «Ջանա, հասցեդ տուր։ Պատչերը բոլորին են պետք։ Չէ՞ որ մենք առանց քեզ չենք երիտասարդանալու։ Պարզապես վստահիր ինձ, ինչպես Իլոն Մասկին։ Ամեն ինչ կուղարկեմ, հրահանգներով։ Տիգրանը կուզի չտաս», – կատակով պատասխանել է նա Մարգարիտա Սիմոնյանի բողոքներին։

Հեղինակությունների հարցում կանայք ևս համակարծիք չեն եղել. «Տեսել եմ ձեր Իլոն Մասկին։ Ամենևին էլ գեղեցիկ չէ։ Հավանաբար, ճիշտ դիմակներ չի օգտագործել», – ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

Ոչ բոլոր օգտատերերն են հասկացել աղջիկների վիճաբանության առարկան ու ասել են. «Հասկանալի չէ, թե ինչ պատչեր են քննարկում Կաշևարովան, Կանդելակին և Սիմոնյանը, սակայն, հավանաբար, ինչ–որ կրեմլյան պատչեր»։

Կանդելակին` իսկական հայերի մասին, կամ ինչպես է Տիգրան Քեոսայանը զբոսանքի տանում զոքանչին

Հեգնական տրամադրվածություն ունեցող Մարգարիտա Սիմոնյանը քաղաքականացրել է պատասխանը. «Ես նույնպես չեմ հասկանում։ Այդ պատճառով` կրեմլյան չեն։ Կրեմլյան լինեին, կհասկանայի։ Հասկացա։ Պատչերը կարծես ամրակապ լինեն, բայց միայն աղջիկների համար»։

Թինա Կանդելակին դրանից հետո մի լավ գովազդել է կոսմետիկ այդ միջոցը. «Բոլորդ ուղարկեք պատչերով ձեր լուսանկարները։ Ամենագեղեցիկը նվեր կստանաք։ Ինչ նվեր, կասեմ ավելի ուշ»։

Մարգարիտա Սիմոնյանին ընկերուհու խոսքերը չհամոզեցին. «Ամենագեղեցիկն արդեն դու ես։ Եվ խորամանկ։ Աղջիկներ, ձեզ գումա՞ր են տվել այդ ամրակապ–պատչերը գովազդելու համար։ Ինձ` ոչ»։

Սակայն Թինա Կանդելակին չի խառնվել. «Ջանա, սա ստարթափ է։ Կրեմլյան դեղատներում հայտնվելուն պես, առաջին փուլը կանեմ։ Քեզ ամենամատչելի գներով կտրամադրեմ»։

Մարգարիտա Սիմոնյանը «տխուր» ավարտեց բանավեճը. «Ի տարբերություն ոմանց, կրեմլյան դեղտներում ամեն օր եմ լինում։ Կանգնում եմ, հիմնը երգում և աշխատանքի գնում»։