Խաչատուրյան քույրերի մայրն ընտանեկան ողբերգության ապշեցուցիչ մանրամասներ է ներկայացրել

Աուրելիա Դունդուկը ստիպողաբար է ամուսնացել Միխայիլ Խաչատուրյանի հետ։ Կնոջ խոսքով` իր հեռանալուց հետո Միխայիլը բռնության է ենթարկել աղջիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մայրը` Աուրելիա Դունդուկը, Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» («Прямом эфире») հաղորդման ընթացքում ընտանեկան ողբերգության նոր մանրամասներ է ներկայացրել։

Աղջիկներն արդեն մեկուսարանում պատմել են նրան, որ հայրը բռնաբարում էր իրենց և դաժան ծեծի ենթարկում։ Մանրամասները նրանք չեն պատմել, քանի որ վախենում էին վնասել մորը։

Փաստաթղթեր են կորել. սկանդալային մանրամասներ` հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում

Աուրելիան խոստովանել է, որ մինչև հոր մահը աղջիկները նրան բռնաբարության մասին ոչինչ չեն պատմել, նրա հետ մի քանի րոպեով էին հանդիպում, երբ շանն էին դուրս հանում։

«Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է հայրը սեփական դստերը բռնաբարել։ Նրանք ասում են, որ նման բան եղել է», – ասել է մայրը։

Դունդուկը նշել է, որ նա ստիպված է եղել ամուսնանալ, քանի որ 17 տարեկանում Խաչատուրյանը նրան բռնաբարել է։ Նրա խոսքով` Միխայիլը բռնակալ էր և սադիստ, որը երկար տարիների ընթացքում ծեծում էր նրան և արգելում տեսնել ծնողներին ու բարեկամներին։ Նա նշել է, որ հայրը միշտ երեխաների հետ բարձր տոնով է խոսել, սակայն մինչև իր տնից հեռանալը չէր ծեծում և բռնաբարում աղջիկներին։

«Հավանաբար, իմ հեռանալուց հետո, նա անցել է աղջիկներին։ Ես չկարողացա պաշտպանել նրանց», – նշել է կինը։

Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Միխայիլը սպառնում էր իրեն և երեխաներին, ասում, որ նույնիսկ եթե ինքը կենդանի չլինի, կգտնվեն մարդիկ, որոնք հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ։ Աուրելիան համոզված է, որ հարևաններն ու բարեկամները մինչ օրս վախենում են հաշվեհարդարից և հենց դա է պատճառը, որ լռում են և չեն պատմում նրա «սխրագործությունների» մասին։

«Նրանք ամեն ինչ ծրագրել էին». հորը սպանած Խաչատուրյան քույրերի եղբոր խոստովանությունը

Ինչ վերաբերում է Միխայիլի զարմիկին` Արսենին, որը պաշտպանում է նրան և հայր անվանում, ապա Դունդուկի խոսքով, նրանք նույնպես լարված հարաբերություններ են ունեցել։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում իրենց բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, որը 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ: