ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ճապոնիայում հայտնի պոռնոդերասանուհի Սորա Աոյը Չինաստանում մեծ իրարանցում է առաջացել։ Այս մասին հայտնում է չինական South China Morning Post պարբերականը։
Աղջիկը Յուննան շրջանում բարեգործական միջոցառմանը կարմիր պիոներական փողկապով է գնացել։ Միջոցառման նպատակը աղքատ ուսանողների համար դրամահավաքն էր։ Միջոցառման կազմակերպիչը Baizhentan շանհայական ընկերություն էր, որը տղամարդկանց պոտենցիայի համար դողորայքի վաճառքով է զբաղվում։
Համացանցի օգտատերերը և պետական կառույցները վրդովել են, որ «Կապույտ երկինքը» (այսպես է թարգմանվում աղջկա բեմական կեղծանունը) այսպիսի տեսքով է գնացել միջոցառմանը։ Մասնավորապես, «Չինաստանի երիտասարդ պիոներները» կազմակերպությունը դժգոհություն է հայտնել, որ նախկին պոռնոաստղը պիոներական շարժման խորհրդանիշ փողկապով է հայտնվել հանրության առաջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանի «Նահատակված հերոսների մասին» օրենքն արգելում է այլասեռել, պղծել կամ ծաղրի առարկա դարձնում հերոսների ժառանգությունը կամ հիշողությունը։
Baizhentan–ը ներողություն է խնդրել կարմիր փողկապի անհարիր օգտագործման ու չինացի ժողովրդի զգացմունքները վիրավորելու համար։
Սորա Աոյը Ճապոնիայի ամենահայտի պոռնոդերասանուհիներից է, որը սովորական ֆիլմերում էլ է նկարահանվել։