ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:
Այս մասին կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցն էր:
Քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբեր ամսին։ Նրան արդեն մասնակցության հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիրը»` թեկնածու Հայկ Մարության, ԲՀԿ–ն` թեկնածու Նաիրա Զոհրաբյան, «Գալլան»` թեկնածու Անահիտ Թարխայան, ՀՀՇ–ն` թեկնածու Արարատ Զուրաբյան և «Երկիր Ծիրանին»` թեկնածու Զարուհի Փոստանջյան։
2011թ.–ից մայրաքաղաքը ղեկավարող ՀՀԿ կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց այս տարվա հունիսի 9–ին։