Սևանի ամառային հաճույքների լավագույն 7-յակը. էլ ինչո՞վ զբաղվել, եթե լողալն արգելված է

Սևանի կապտականաչավում հատվածներում լողալը դեռ վտանգավոր է`ջրիմուռների ծաղկման պատճառով։ Սակայն գնալ և վայելել «Հայաստանի մարգարտի» գեղեցկությունն ամառային արձակուրդների ընթացքում ամեն դեպքում արժե։ Առավել ևս, որ բացի լողալուց այնտեղ հետաքրքիր այլ զբաղմունքներ ևս կան։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Ոմանք հիասթափված հոգոց են հանում, քանի որ այս տարի սիրելի Սևանում այդպես էլ չկարողացան լողալ, իսկ մյուսները հաճույքով սոցցանցերում լճի լուսանկարներն են տեղադրում. ջուրը լճում փիրուզագույն երանգ է ստացել, այն համեմատում են օվկիանոսի հետ։ Ինչպե՞ս կարելի է Սևանում ժամանակ անցկացնել, եթե լողալն արգելված է։ Մենք մի քանի գաղափար ունենք։

Սկուտեր

Севан

Երիտասարդներն այսօր նոր զվարճանքներ են փնտրում, ադրենալինի կարիք ունեն։ Լճի մերձակայքում գտնվող գյուղի տղաները որոշել են բավական հաջող բիզնեսով զբաղվել` սկուտեր են գնել և բոլոր ցանկացողներին 10 հազար դրամով պտտում են։ Սկուտերն արագընթաց նավակ է, որն հայտնվել է դեռ XX  դարի սկզբին։ Մեծ արագության սիրահարները պարզապես կսիրահարվեն այս ժամանցին. մի բան է արագություն զարգացնել ցամաքի վրա, այլ բան է` ջրի վրա։ Ի դեպ, անվտանգությունը երաշխավորված է. մոտորանավակով շրջել ցանկացողներին փրկարարական ժիլետներ են տրամադրում, բացի այդ, նրանց պարտադիր ուղեկցում է հրահանգիչը։

Պարապլան

Полет на параплане

Եվս մեկ հաճույք ադրենալինի սիրահարների համար։ Սակայն այս անգամ խոսքը ոչ թե արագության, այլ բարձրության մասին է։ Եթե պաշտում եք ազատության զգացողությունն ու սիրում եք համայնապատկեր դիտել թռչնի թռիչքի բարձունքից, ապա ավելի լավ մարզաձև գտնել չեք կարող։

«Սքայ քլաբ Արմենիա»–ն պարապլանով թռիչքներ է կազմակերպում Հայաստանի և Արցախի տարբեր վայրերում, սակայն ամենահայտնի թռիչքը համարվում է Սևանի որորների բույների վրա իրականացրած թռիչքը։ Հրահանգիչը միշտ կլինի ձեր կողքին, այնպես որ մտահոգվելու կարիք չկա։ Դուք նույնիսկ կարող եք ձեր բոլոր հույզերը տեսաձայնագրել։ Այս հաճույքը 42000 դրամ արժե։

Հուշարձաններ

Հայաստանում հնագիտական մի շարք հուշարձաններ կան, Սևանն էլ բացառություն չէ։ Թվարկենք դրանցից միայն մի քանիսը` Սևանավանք, Հայրավանք, Կոթավանք, Մաքենյաց վանք։

Монастырский комплекс Севанаванк

Եթե Նորատուս գյուղ այցելեք, մեծ քանակի հին հայկական խաչքարներ կտեսնեք։

Լուսանկարներ

Սևանը դեռ երբեք այսքան գեղեցիկ չի եղել, ինչպես այսօր։ Ջրի գույնն անկրկնելի երանգ է ստացել և լուսանկարներում պարզապես հիանալի տեսք ունի։

Озеро Севан

Այնպես որ, լուսանկարներ անելու սիրահարները անպայման պետք է այցելեն լիճ` ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ դեռ այս հիանալի գույնը կպահպանվի։

Իշխան

Шашлык из рыбы

Այս կետը պարտադիր պետք է համալրեր մեր ցանկը։ Էլ որտեղ կարելի է վայելել Սևանի հայտնի իշխանի անկրկնելի համը, եթե ոչ Սևանում։ Ափին մի շարք ռեստորաններ կան, որոնք Սևանի ձկից պատրաստած ուտեստներ են առաջարկում։

Որորներ (ճայ)

Озеро Севан в Армении

Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանա լճի վրա սավառնող որորները, առանձնահատուկ են` նրանց այլևս ոչ մի տեղ չենք հանդիպի։ Որորների այս տեսակը կոչվում է Սևանի կամ հայկական։

Ժամանակին այս որորները ոչնչացման եզրին էին, սակայն այսօր Սևանի ազգային պարկում հատուկ գոտի կա, որտեղ որորները գտնվում են պետական պաշտպանության տակ, և դուք կարող եք տեսնել նրանց։

Մարդիկ

Եվ, իհարկե, մարդիկ։ Մենք արդեն գրել ենք ձկնորսական Ծովագյուղի ու ծովագյուղցիների մասին։ Եվ սա միայն մեկ գյուղ, և մեկ մարդ։

Досуг Цовагюхцев

Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի մերձակայքում բնակվող մարդիկ շատ բարեհամբույր են, հյուրասեր և բաց։ Տանտերերը հյուրընկալ են և պատրաստ են օգնել սնունդի և գիշերակացի հարցում։