Թալանողին կբռնենք. Փաշինյանը նոր աշխատաոճ է առաջարկում համայնքներին

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների ֆինանսավորմանն ու գումարների նպատակային օգտագործմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Այսօր կառավարությունն ունի գումար, սակայն չի կարողանում ծախսել համայնքներում: Նման հայտարարություն Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի:

Փաշինյանը կոչ է անում կանգնեցնել ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմը

Ըստ Փաշինյանի` առաջին փուլում կառավարությունը պատրաստ է 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին` որպես սուբվենցիա։

«Պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարները ծախսել մի քանի պատճառով: Համայնքները չունեն համապատասխան գումարներ` իրենց կողմից մասնակցություն ունենալու համար, դրանից բացի, շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, այսինքն՝ չկա պատկերացում, թե կոնկրետ ինչ պետք է անել համայնքի զարգացումը ռելսերի վրա դնելու համար: Ինչո՞ւ համայնքները չունեն գումար: Սովորաբար ասվում է՝ բյուջեն քիչ է, բայց այստեղ ծագում է այլ հարց, արդյո՞ք այդ գումարները ծախսվում են ըստ նպատակի»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը կառուցողական աշխատանքի կոչ արեց` սպառնալով` որ ովքեր կշարունակեն թալանը, նրանց ստիպված կլինեն բռնել: