ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանյան խանութներում վաճառվող թռչնամսի որոշ խմբաքանակներում հայտնաբերվել են վտանգավոր և օգտագործման համար ոչ պիտանի տարրեր։
Այս մասին հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հրապարակելով նաև վտանգավոր ճանաչված ապրանքանիշների ցանկը, որոնցում ՄԱՖԱՄ և սալմոնելա է հայտնաբերվել։
Դրանք են Ռուսական արտադրության և «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ–ի ներմուծած սառեցված հավ ամբողջական «Բայսադ» հավերը, «Սագաս» ՍՊԸ ներմուծած ռուսական «Պտիցեկոմբինատ» գործարանի արտադրության սառեցված հավի թևերը, «Ալեքս Հոլդինգ» –ի ներմուծած բրազիլական «Ագրիկոլա Ջանդել» ֆիրմայի հավերը, «Միթ Իմփորթ» ՍՊԸ ներմուծած ուկրաինական «Ագրոովեն» ֆիրմայի սառեցված հավի թևերն ու «Սագաս» ՍՊԸ ներմուծած նույն ֆիրմայի հավի սառեցված բդերը։
ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարգադրագրել է կասեցնել վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը և ոչնչացնել դրանք։
Թռչնամսի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են։ Տեսչական մարմինը խոստանում է դրանց տվյալները հրապարակել առաջիկայում։