Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Օգոստոսի 10-11-ը Հայաստանի որոշ մարզերում կա նաև կարկուտի հավանականություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում oգոստոսի 10-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կնվազի ևս 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 10-11-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: