Հայաստանի իշխանությունը որոշել է հետ բերել երկրից դուրս տարած փողերը

Թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային Բանկի և ՄԱԿ–ի աջակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կառավարությունը որոշել է հետ բերել կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված այն փողերը, որոնք դուրս են բերվել Հայաստանից ու համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտել այլ երկրներում։

Պետությունից թալանված գումարներից ոչ մի լումա պետական բյուջե չի մտել. որտե՞ղ է այն

Այդ նպատակով նա դիմել է Համաշխարհային Բանկի և ՄԱԿ–ի ապօրինի թմրամիջոցների և միջազգային հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակին (UNODC), որոնց համատեղ նախաձեռնությամբ աշխարհում գործում է Հափշտակված ակտիվների վերականգնման նախաձեռնություն (Stolen Asset Recovery Initiative) գործիքը։

«Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,– գրում է Միրզոյանը։

ՄԱԿ-ի UNODC- ն ապօրինի թմրամիջոցների եւ միջազգային հանցագործությունների դեմ պայքարի համաշխարհային առաջատարն է:1997 թ. Ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների վերահսկման ծրագրի և Միջազգային հանցավորության կանխարգելման կենտրոնի միաձուլման միջոցով, UNODC- ն գործում է աշխարհի բոլոր երկրներում` դաշտային գրասենյակների լայն ցանցով: UNODC- ի բյուջեի 90 տոկոսը հիմնված է կամավոր նվիրատվությունների վրա, հիմնականում տարբեր կառավարություններից։