ԵՐԵՎԱՆ, 9 Օգոստոս — Sputnik. Հանրապետության հրապարակում մի քաղաքացի ոտքերը մեխել է փայտե նստարանին:
Այս մասին գրում է yerkir.am-ը։
Դեպքի վայր են ժամանել են ԱԻՆ ու Շտապօգնության աշխատակիցները։
Նրանք փորձում են հնարավորինս անվնաս ազատել քաղաքացու ոտքերը նստարանից: Նախնական տվյալներով, 42–ամյա քաղաքացին այս քայլին գնացել է աշխատանքը կորցնելու պատճառով։
Sputnik Արմենիան հետևում է դեպքերի ընթացքին, հաջորդիվ կտրամադրենք հավելյալ ինֆորմացիա։