Երևանում, Էրեբունու ծննդատան մոտակայքում, ավտոմեքենա է այրվել

Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ։ Զոհեր և տուժածներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Այս գիշեր Երևանում  ավտոմեքենա է այրվել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 9-ին, ժամը 02:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում՝ ծննդատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել՝ 02:30-ին: Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում այրվել է «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: