Մեղավոր է ճանաչվել. Թբիլիսիում վերելակի աշխատակիցը բռնաբարում էր երեխաներին ու տեսագրում

Պեդոֆիլիայի մասին գործը սկսել են քննել դեռ անցած տարի, սակայն հարցի նրբության պատճառով դրա մասին չէր բարձրաձայնվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Տղամարդը, որին Թբիլիսիի քաղաքային դատարանը պեդոֆիլիայում մեղավոր է ճանաչել և 8 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտել, գաղտնի նկարահանում էր անչափահաս երեխաների հետ սեռական ակտերը։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Imedi հեռուստաընկերությանը։

Թբիլիսիի բնակելի տներից մեկում վերելակի 43–ամյա աշխատակիցը ձերբակալվել է 2017 թվականին։ Հաշվի առնելով գործի նրբությունը` քննությունն այն ժամանակ չէր բացահայտում հանցագործության մանրամասները։

Սյունիքում փորձել են բռնաբարել օտարերկրացի զբոսաշրջիկներին

Նշում է, որ վերելակի աշխատակիցը մեղավոր է ճանաչվել պեդոֆիլիայի 44 դրվագում։ Դատախազությունը պնդում է, որ նա սեռական ակտ է ունեցել 16 երեխայի հետ, որոնցից ամենափոքրը 10 տարեկան է, ամենամեծը` 14։ Բոլոր հանցագործությունները նա կատարել շենքի վերելակում։

Դատահոգեբանական փորձաքննությունը եզրակացրել է, որ նա մասամբ անմեղսունակ է։ Գործնականում դա նշանակում է, որ հոգեբանական խախտման պատճառով նա լիովին չէր գիտակցում իր գործողությունների բնույթն ու վտանգը։

Տվյալ պահին գործը քննվում է Թբիլիսիի վերաքննիչ դատարանում։ Չնայած հանցագործը խոստովանել է մեղքը, բայց նա համաձայն չէ վճռի հետ ու այն չափազանց խիստ է համարում ու պահանջում է մեղմացում։

Տղամարդը հաճախ հենց վերելակում էր երեխաների հետ սեռական կապ հաստատում։

Նրա բարեկամներն ու մտերիմները կտրականապես հերքում են մեղադրանքները` հայտնելով, որ նրան ձերբակալել են ֆինանսական հանցագործությունների համար։