Գերմանական ընկերությունը հեռանում է թուրքական էներգետիկ շուկայից

Գերմանական ընկերությանը կարող են փոխարինել, ինչպես ադրբեջանական SOCAR-ը, այնպես էլ և թուրքական Kolin ընկերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Գերմանական «EWE» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է դուրս գալ թուրքական շուկայից։ Այս մասին տեղեկացնում է Erminhaber-ը։

Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Չավուշօղլու

2007թ.-ից՝ ի դեմս ՝ EWE Holding Turkey-ի ընկերությունը ներկայացված էր Թուրքիայում։ Վերջինս զբաղվում էր Թուրքիայի մի շարք շրջաններում բնական գազի մատակարարմամբ։

Ներկա փուլում ընկերությունն ավարտին է հասցնում Թուրքիայում իր ունեցած գույքի վաճառքը։

EWE Holding Turkey–ի մեջ էին ներառվում նաև թուրքական «Bursagaz», «Kayserigaz» թուրքական էներգետիկ ընկերությունները:

Գերմանական ընկերությանը կարող են փոխարինել, ինչպես ադրբեջանական SOCAR-ը, այնպես էլ  և թուրքական Kolin ընկերությունները։

Աղբյուրը նշում է, որ վերոնշյալ 2 ընկերությունների միջև էլ ընթանալու հիմնական պայքարը: