Քիմ Քարդաշյանի օրիգինալ դիրքը հուզել է համացանցի օգտատերերին. մեմերի տեղատարափ

Պակաս կրեատիվ օգտատերերն անհասկանալի երևակայությամբ Քարդաշյանին դրել են մեղրով նրբաբլիթների վրա, այլ «գուրմանները» ախորժալի ֆիգուրը տեղադրել են կարագով հացի կտորի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի  — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր էրոտիկ լուսանկարը, որում աստղը պատկերված է իր ամուսին Քանյե Ուեթսի թողարկած  սպորտային ոճի ներքնազգեստով ու բրենդային բոթասներով անսպասելիորեն սոցիալական ցանցերում մեմ է դարձել։

Օգտատերերը հասկացել են, որ Instagram–ի հայտնի լուսանկարում Քարդաշյանի դիրքը շատ օրիգինալ է։ Նրանք կտրել են մարմինը ֆոտոշոփի կամ այլ վիզուալ ծրագրերի օգնությամբ ու ներկայացրել են աստղին ամենատարօրինակ իրավիճակներում։

Համացանցի ակտիվիստները սկսել են տարածել մեմեր, որտեղ Քարդաշյանը թվիսթ է խաղում, մասնկցում է մարաթոնին, ավելին` Քիմը նույնիսկ պարապլանով թռչում է։

 

 

Պակաս կրեատիվ օգտատերերն անհասկանալի երևակայությամբ Քարդաշյանին դրել են մեղրով նրբաբլիթների վրա, այլ «գուրմանները» ախորժալի ֆիգուրը տեղադրել են կարագով հացի կտորի վրա։