ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Քիմ Քարդաշյանի ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի թողարկած հավաքածուի բրենդային կոշիկն օգնեց Նյու Յորքում տեղի ունեցած դատավարության ժամանակ ճանաչել վտանգավոր ռուս մաֆիոզին, գրում է New York Post–ը։
Խոսքը յուրահատուկ նախշ ունեցող բարձր ներբանով մոխրագույն թավիշից բոթասի օրիգինալ մոդելի մասին է, որը սահմանափակ շարքով էր թողարկվել 1500 դոլար արժողությամբ և վաճառքի էր հանվել միայն 2016 թվականին։
Բրուքլինում ռուսական մաֆիայի անդամների նկատմամբ իրականացրած դատավարության ժամանակ մեղադրյալ կողմի վկան ճանաչեց դրամաշորթ «Լեննի» մականունով Լեոնիդ Գերշմանին հենց այդ հազվագյուտ կոշիկներով։
Լեոնիդ Գերշմանը մեղադրվում է Բրայթոն Բիչում և Կոնի Այլենդում իրականացրած թմրանյութերի վաճառքի, շորթման, մոլեխաղերի, վաշխառություն համար։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի թողարկած բրենդային բոթասները «չար կատակ» էին խաղացել նաև նրա կնոջ` Քիմ Քարդաշյանի հետ։ Բանն այն է, որ Քարդաշյանի նոր էրոտիկ լուսանկարը, որի վրա աստղը պատկերված է Քանյե Ուեսթի թողարկած սպորտային ոճի ներքնազգեստով և բրենդային բոթասներով, վերջերս անսպասելիորեն սոցիալական ցանցերում մեմ է դարձել։