ՌԱԴԻՈ

Թորոսյան.«Չենք ուզում, որ մարդիկ հասնեն սրտամկանի ինֆարկտի ու հետո նոր բուժենք»

Ինչո՞ւ է նախարարը պայքարում ծխելու դեմ. Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է դրա պատճառները:
Sputnik
Արսեն Թորոսյան

Ծխելը կարող է պատճառ դառնալ թոքերի, կոկորդի, բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծխելու դեմ իմ պայքարն ինքնանպատակ չի. մենք ուզում եքն պահպանել քաղաքացիների առողջությունը և ոչ թե թողնենք, որ մարդիկ հասնեն սրտամկանի ինֆարկտի վիճակի ու հետո նոր սրտի ստենտավորումով կամ վիրահատությունով բուժենք»,-շեշտեց նախարարը:

Արսեն Թորոսյանը նորից հիշեցրեց, որ բացի օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը նպաստող հանգամանք լինելուց, ծխելն այն հիմնական ռիսկի ֆակտորն է, որ բերում է սրտանոթային խնդիրների: