Գանձ հորքուրը. ամենահարուստ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայկական քոչարի է պարում

Շոու բիզնեսի ամենահարուստ կինը` Օփրա Ուինֆրին, քոչարի է պարել իր հայ «զարմուհի»` դիմահարդար Խռուշ Աջեմյանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հոլիվուդյան հայտնի ոճաբան և դիմահարդար  Խռուշ Աջեմյանն Instagram–ի իր էջում բավական արտասովոր տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում` Forbes  ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանցից  մեկը քոչարի է պարում։ Ամեն ինչ այլ կլիներ, եթե դա լիներ Շերը կամ Քարդաշյան քույրերից մեկը, որոնք գոնե հայկական արմատներ ունեն։ Սակայն տեսանյութում սևամորթ հեռուստահաղորդավարուհի է պարում, շոու բիզնեսի ամենահարուստ կինը` Օփրա  Ուինֆրին։

«Ծանոթացեք հորաքրոջս հետ։ Հորաքույրս ամեն անգամ պարում է քոչարիի տակ», –  գրել է Խռուշը։

Ավելի վաղ Քարդաշյան քույրերի հայ ընկերուհին, նրանցից մեկին` Քլոեին, հայերեն էր սովորեցնում։ Խռուշը`  քույրերից մեկին դիմելիս հաճախ լուսանկարների տակ և սթորիզներում օգտագործում է «ապուշիկ» բառը։

Աղջիկն իր ծննդյան կապակցությամբ շքեղ երեկույթ էր կազմակերպել Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, որտեղ հայկական երաժշտության ներքո պարում էին Քլոեն և Խռուշի աստղային այլ հյուրեր։

Հայ գեղեցկուհին ավելի շատ ժամանակ է սկսել անցկացնել հոլիվուդյան բոհեմի ներկայացուցիչների հետ և ավելի  քան 2.3 մլն բաժանորդ ունենալով՝  Instagram–ի հայտնիների Օլիմպոսում արդեն իր լիարժեք տեղն ունի։