Ատոմ Մարգարյան
© Sputnik
«Տարբեր գնահատումներով ռուբլու փոխարժեքը կարող է հասնել մինչև 1 դոլարի դիմաց 75 ռուբլու»,- ասաց տնտեսագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում:
Ըստ Ատոմ Մարգարյանի՝ այս կանխատեսման իրականանալու դեպքում, այն հուժկու հարված կլինի Ռուսաստանում աշխատող անձանց համար, այդ թվում նաև` մեր հայրենակիցների:
Մարգարյանը, սակայն, այս ամենում մի դրական կետ է տեսնում. Ռուսաստանում տնտեսության անկման և ներդրումային ծրագրերի սառեցման կամ կասեցման պարագայում այդ երկրից կապիտալի արտահոսք կարող է նկատվել դեպի Հայաստան։