ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը «Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումներ է իրականացնում:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։
«Ստուգումների կոնկրետ հիմքերն ու նպատակը հայտնի չեն։ Մենք բաց ենք և պատրաստ ենք ցանկացած խնդրով իրավապահ մարմինների հետ համագործակցության»,–ասաց Մուրադ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 31–ին «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին հայտնել է, որ առաջիկայում մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու հարցով։