ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին 3-5 աստիճանով կբարձրանա:
Երևան քաղաքում օգոստոսի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օգոստոսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: