Չինաստան, բռնվիր, հայուհին է գալիս. «Միսս Աշխարհին» կմասնակցի Արենա Զեյնալյանը

«Միսս Աշխարհի» հայ մասնակից Արենա Զեյնալյանը Չինաստան է մեկնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Միսս Աշխարհի» հայ մասնակից Արենա Զեյնալյանի մասին տեղեկություն է հայտնվել մրցույթի Instagram–ի էջում։

Կազմակերպիչները համառոտ ներկայացրել են հայ մասնակցին։

 

«Ես Արենա Զեյնալյանն եմ։ Ինձ 2018 թվականի հուլիսի 8–ին թագադրել են որպես «Միսս Հայաստան»։ Ես 24 տարեկան եմ», – նշվում է հրաապարակման մեջ։

Հայուհին երրորդն է. «Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության մրցույթի արդյունքներն ամփոփված են

Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը կենսատեխնոլոգիաների ոլորտում կրթություն է ստացել։

«Զբաղվում եմ գեղանկարչությամբ ու դիզայնով։ Ոսկերչական իրերի պատրաստման հատուկ դասընթացներ եմ անցել, որոշ ժամանակ զարդերի դիզայներ եմ աշխատել», – ասել է Արենան։

Հայտնի է նաև, որ նախորդ սեպտեմբերին հայ գեղեցկուհու նկարների անհատական ցուցահանդես է եղել։ Բացի այդ` նա սպորտով է զբաղվում ու ֆիթնես մարզիչի լիցենզիա ունի։