ՌԱԴԻՈ

Վարդևանյան. «Կալանավորման հիմքերը շատ խիստ են նախատեսված Քր.դատավարության օրենսգրքով»

Խափանման միջոց ընտրելու թեմայով Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:
Sputnik
Արամ Վարդևանյան

Քանի որ կալանավորումը ինքնին ներգործության չափազանց խիստ միջոց է, այդ պատճառով  կալանավորման համար հիմքերը շատ խիստ են նախատեսված Քրեական դատավարության օրենսգրքով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այդ խստությունը արտահայտվում է նաև նրանով, որ կալանավորման միջնորդությունը ներկայացրած իրավապահ մարմինը պետք է հստակ հիմնավորի դրանց (կալանավորման հիմքերի-խմբ.) առկայությունը», ասաց Վարդևանյանը:

Փաստաբանը մի օրինակ ներկայացրեց. երբ նախաքննական մարմինը ունենում է տվյալ առ այն, որ անձը փաստացի ճնշումներ է գործադրում կոնկրետ գործով անցնող այլ մասնակիցների վրա, դա կարող է լինել հիմք կալանավորման միջնորդության համար: