«Սանիթեք» ընկերությանը տուգանեցին. այն 12.000.377 դրամ կմուծի

«Սանիթեք» ընկերությանը զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված կոշտ միջոցներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվեց։

«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:

Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով:

«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ: