ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «ԱՄՆ պատժամիջոցները որոշակիորեն կազդեն նաև ՀՀ-ԻԻՀ տնտեսական հատվածի վրա»

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչը մեկնաբանում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների բացասական դինամիկայի արդյունքում Հայաստանի տուժելու մասին մտավախությունները:
Sputnik
Վարդան Ոսկանյան

Խոսել այն մասին, որ առավելագույնը տուժելու է Հայաստանը, տեղին չէ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Պատժամիջոցների նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ունի Եվրամիությունը, և Մոգերինին նույնիսկ կոչ է անում եվրոպական ընկերություններին ավելի ակտիվ աշխատել Իրանի հետ՝ ի հեճուկս ԱՄՆ պատժամիջոցների»,- ասաց Ոսկանյանը:

Ընդհանուր առմամբ իրանական պետությունը չի սասանվի այս պատժամիջոցներից, պնդում է իրանագետը՝ հավելելով, որ սա դժվար թե հիմք հանդիսանա տարածաշրջանային անկայունության համար, քանի որ Իրանը վերահսկում է իրավիճակը: