Փողը քիչ է. Հոլիվուդում դատում են մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց

Անջելինա Ջոլին դատական դիմումի մեջ մեղադրել է Բրեդ Փիթին, որ նա բավարար ալիմենտ չի վճարում իրենց համատեղ երեխաների ապրուստը հոգալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին մեղադրել է բավարար ալիմենտ չվճարելու մեջ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ 

Ինչպես հայտնում է պորտալը, Ջոլին երեքշաբթի միջնորդություն է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան, որպեսզի դատարանը պարտադրի իր նախկին ամուսնուն կանոնավոր կերպով` իրենց համատեղ երեխաների դաստիարակության համար, գումար վճարել։ Պարզ չէ, թե ինչ չափով գումար ստանալու հույս ունի Ջոլին։

«Փիթը բաժանվելու պահից մինչ այսօր որևէ էական գումար չի վճարել», – գրված է Ջոլիին փաստաբան Սամանթա Բլեյ Դեջինի դիմումի մեջ ։

2016 թվականի սեպտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Ջոլին դիմել է ամուսնալուծության` իր որոշումը պարզաբանելով «ամուսինների միջև անհաշտելի տարաձայնություններով»։ Դերասանուհին նաև դատարանից խնդրել էր իր մոտ թողնել բոլոր երեխաներին։ Փիթն ու Ջոլին վեց երեխա ունեն` 3 որդեգրած և 3 կենսաբանական։