Էդուարդ Շարմազանով
© Sputnik
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական որոշում է։
«Կարծում եմ` գնալով հաստատվում է այն մտահոգությունը, որ Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն։ Սպասենք դատարանի վաղվա որոշմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Շարմազանովը։
Շարմազանովի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազության «հիմնավորումները» իր համար ընդունելի չեն, հատկապես՝ երբ մի քանի պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների խափանման միջոցը, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի ստորագրությունը: