Ռուսաստանի մանկական ՄԻՊ–ը պաշտպանում է Խաչատուրյան հայրասպան քույրերին

Կուզնեցովան դիմել է Մոսկվայի դատախազություն` խնդրելով իրավական գնահատական տալ աղջիկների դպրոցի ու խնամքի մարմինների գործողություններին։ Ընդգծվում էր, որ ուսումնական հաստատության ղեկավարությունը պարտավոր էր ուշադրություն դարձնել, որ աղջիկները դպրոց գրեթե չեն հաճախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Կարևոր է հոգեկան աջակցություն ցուցաբերել Մոսկվայում հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող քույրերին։ Այսպիսի հայտարարություն է արել Երեխայի իրավունքների հարցերով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան։

Աղջիկները մահու չափ վախենում էին հորից. Խաչատուրյան քույրերի ընկերուհու խոստովանությունը

Նշենք, որ ավելի վաղ Կուզնեցովայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՄԻՊ–ը դիմել է  Մոսկվայի դատախազություն` խնդրելով իրավական գնահատական տալ աղջիկների դպրոցի ու խնամքի մարմինների գործողություններին։ Ընդգծվում էր, որ ուսումնական հաստատության ղեկավարությունը պարտավոր էր ուշադրություն դարձնել, որ աղջիկները  դպրոց գրեթե չեն հաճախում։ Իրավապաշտպանների տվյալներով` աղջիկներն ասել էին, որ 2017 թվականին ութ անգամ են դպրոց գնացել։

«Շատ կարևոր է, որ հիմա աղջիկներին հոգեբանական աջակցություն ցուցաբերվի, քանի որ նրանց վիճակը…          մենք կարող ենք միայն երևակայել` ինչ է հիմա կատարվում», – ասել է Կուզնեցովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Պաշտպանութունը բողոքարկել է սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի կալանավորումը

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում իրենց բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, որը 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ: