Եղե՛ք ուշադիր, որ խուսափեք վարչական տուգանքներից. ՊԵԿ

Պետք չէ տալ չմաքսազերծված գույքը ուրիշի տիրապետմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik.  Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո:

ՊԵԿ–ը նոր չարաշահումներ է բացահայտել ու դարձյալ` Կարգոյի ոլորտում
Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից հավելելով, որ մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը դա պարտադիր է, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող  ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով:

«Օրինակ,  եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում  ավտոմեքենա, սակայն,  մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում  է  իր  ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ և պարզաբանված, որ այդ խախտման համար տուգանքը կկազմի ավտոմեքենայի` հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափ: