Արսեն Մկրտչյան
© Sputnik
Փաստաբանն ահազանգում է. նրա պաշտպանյալի վիճակն օրեցօր վատանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արսեն Մկրտչյանը մանրամասնեց, որ բարձրացել է նրա արյան մեջ շաքարի պարունակությունը, ուշանում է քիմիաթերապիայի կուրսը, որը մեկուսարանի պայմաններում հնարավոր չի անցկացնել:
«Ես նրա հետ օրական 2–3 ժամ եմ անցկացնում։ Նրա վիճակն օրեցօր վատանում է, նա հուլիսին պետք է քիմիաթերապիա անցներ։ Նա չստացավ ու դրա հետևանքով հիվանդությունը հիմա զարգանում է», – նշեց նա։
Ըստ փաստաբանի՝ միակ բուժօգնությունը Գրիգորյանը ստանում է դեղերի տեսքով՝ առանց որոնց նա պարզապես կմեռներ, բայց միայն դեղերը բավարար չեն։