Քաղաքապետի նոր թեկնածու ունենք. ի՞նչ ծրագիր ունի ճարտարապետի դուստրը

Թարխանյանի կարգախոսը կլինի «Միասին կերտենք ապագան»
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Անահիտ Թարխանյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երեւանի հանրություն» նախաձեռնություն ձեւավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին եւ «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար»,- գրել է Անահիտ Թարխանյանը և հավելել, որ ջանք չի խնայի արդարացնելու երեւանցիների սպասումներն ու վստահությունը: