Լոռու անտառներում կորած քաղաքացուն մահացած են գտել

Երևանի 28-ամյա քաղաքացին «Օձուն» հանգստյան տնից մեկնել էր անտառ և չէր վերադարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Այսօր ժամը 13:45-ին ոստիկանները Լոռու անտառներում կորած քաղաքացու դին են հայտնաբերել։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանցին կորել է Լոռու անտառում

Ինչպես արդեն  տեղեկացրել էինք, օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Այսօր ժամը 05:30-ից որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են: Եվ միայն ցերեկը ոստիկանները գտել են 28–ամյա երիտասարդի դին։