Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանների մասին լուրերը ԱԱԾ–ն չի հերքում

ԱԱԾ լրատվական ծառայությունը խոստացավ ավելի ուշ այդ թեմայով լրացուցիչ տեղեկություններ հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. ԱԱԾ մամուլի ծառայությունից, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, առայժմ ոչ հաստատում, ոչ էլ հերքում են Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր նկատմամբ իրավապահների ձեռնարկած գործողությունների մասին լուրերը։

ԱԱԾ անակնկալը չուշացավ. Հովիկ Աբրահամյանի եղբայրը բերման է ենթարկվել

Միաժամանակ, սակայն, ԱԱԾ–ից խոստացան  ավելի ուշ այդ թեմայով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Հիշեցնենք, այսօր առավոտից մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ օգոստոսի 7-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատուն և Աբրահամյանների ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու, կոնյակի գործարան, որտեղ քննչական գործողություններ են իրականցրել:

Բացի այդ, ըստ տարածված լուրերի, ԱԱԾ–ն ձերբակալել է Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։