Հաքերները թիրախավորել են Հայաստանը. նորից լիկկայաննե՞ր են պետք

Հայ օգտատերերի 29,98%-ի մոբայլ ր ստատիկ սարքերը համացանցի միջոցով վնասակար ծրագրերով վարակելու փորձի են ենթարկվել։ Փորձագետները կարծում են, որ անհրաժեշտ է բարձրացնել այդ ոլորտում քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոտսոսի — Sputnik. Համացանցի միջոցով վնասակար ծրագրերից վարակվելու ռիսկի առումով Հայաստանը 4–րդ տեղն է զբաղեցրել։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Կասպերսկու լաբորատորիայի» ներկայացուցչությունը։

Այդ տվյալների համաձայն` հայ օգտատերերի սարքերի 29,98% համացանցի միջոցով վնասակար ծրագրերով վարակելու փորձի են ենթարկվել։

Sputnik  Արմենիայի հետ զրույցում «Կասպերսկու լաբորատորիայի» Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանն ասաց, որ սա երկու պատճառ ունի։

Նրա կարծիքով` այց ցուցանիշը վկայում է այն մասին, որ կիբեռհանցագործները սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել մեր երկրի նկատմամբ, որը հիմնականում պայմանավորված է այն բանով, որ կիբեռհանցագործությունների գործիքներն ավելի հասանելի են դարձել։

Ադրբեջանցի հաքերներն ակտիվացել են Հայաստանում

Երկրորդ պատճառն այն է, որ շարքային օգտատերերը քիչ են հոգում կիբեռանվտանգության մասին, մինչդեռ կորպորատիվ օգտատերերը լավ են հասկանում` որքան կարևոր է դա։ Կարապետյանն ընդգծեց, որ օգտատերերին պաշտպանում է իրենց զգոնությունն ու իրենց սարքի վրա տեղադրած  վեբ–պաշտպանության գործառույթ ունեցող վստահելի անտիվիրուսային լուծումը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել  Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում սարքերի վարակման ռիսկն ավանդաբար մեծ է, ինչն առաջին հերթին կապված է  բնակչության վատ տեղեկացվածության հետ։

Հաքերների մեծ հետաքրքրությունը Մարտիրոսյանը բացատրում է  նրանով, որ Հայաստանում զարգացել է էլեկտրոնային կոմերցիան։ Նա կարծում է, որ երկիրը լուրջ թիրախ է դառնում այդպիսի հանցագործների համար։

Նրա կարծիքով` այդ խնդիրը պետք է պետական մակարդակով լուծվի։ Նաև պետք է անգրագիտության վերացմամբ զբաղվել ու մարդկանց կիբեռհիգիենայի տարրական գիտելիքներ տալ։

«Կասպերսկու լաբորատորիայի» վարկանիշային ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Բելառուսը 33,49%, երկրորդը` Ալբանիան` 30,27%, երրորդը `Ալժիրը` 30,08%։ 2018 թվականի երկրորդ եռամսյակի ընթացում համակարգիչների 19,59%  գոնե մեկ անգամ ենթարկվել են  Malware կարգի վեբ–հարձակման, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 17,26%։