Ասադի կնոջը հոսպիտալացրել են

Ասմա Ասադի մոտ վաղ շրջանում ուռուցք է հայտնաբերվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 Օգոստոս — Sputnik. Սիրիայի նախագահի կինը՝ Ասմա Ասադը հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել նախագահի թվիթերյան միկրոբլոգում:

Բաշար Ասադի կինը Դամասկոսի բուժհիմնարկներից մեկում է՝ կրծքագեղձի չարորակ ուռուցքի պատճառով:

Սիրիական SANA գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջին, նշել է, որ ուռուցքը հայտնաբերվել է վաղ շրջանում: