ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Վանաձորում հարևանները կարողացել են կանխել 8–ամյա երեխայի առևանգումը։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ Իսահակյան 1-ին նրբանցքի 13 շենքի բակից փորձում են 8-ամյա երեխայի առևանգել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 76-ամյա Ջուլիետա Դավթյանը նշված շենքի բակից փորձել է առևանգել նույն շենքի բնակիչ, 8-ամյա Լ. Հ.-ին:
Երեխայի առևանգումը կանխվել է հարևանների կողմից: Ոստիկանները հանդիպել են երեխայի տատիկին՝ 64-ամյա Թ. Մ.-ին, ով կատարվածի մասին տեղեկություններ է հայտնել: Փաստի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: «Առևանգիչը» ստորագրությամբ բաց է թողնվել։