ՌԱԴԻՈ

Աղաջանյան.«Արվում են նորամուծություններ, քայլեր, որ Լարսում իրավիճակը փոխվի»

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադառնում է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։
Sputnik
Գագիկ Աղաջանյան

Աղաջանյանի համար անհասկանալի է, թե ինչի է այսքան մեծ աղմուկ բարձրացել։ Իրավիճակ է, ճանապարհ է, որի պոտենցիալի մասին բոլորը գիտեն, զարմանալի ոչ մի բան չկա։

«Այն ձեռնարկությունները, որ մշտապես օգտվում են այդ ճանապարհից, կանխատեսում են, գիտեն։ Արդյունքում ունեն հստակ պատկերացում` կլինի այդ կուտակումը, ինչքան կտևի։ Վարորդը ևս ի սկզբանե գիտի, նա և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես պատրաստ է դրան։ Այդ ամենը նորմալ աշխատանքային իրավիճակ է։ Լավ կյանքից չէ, որ չենք կարող հստակ պլանավորումներ կատարել, բայց ունենք այն ինչ ունենք։ Այստեղ հիմնական խնդիրը ավտոփոխադրողներինն է, սպառողի վրա այդ ուշացումները էապես չեն ազդում»,–ասում է Աղաջանյանը։

Նա նաև նկատում է, որ արվում են նորամուծություններ, քայլեր, որ իրավիճակը մի փոքր փոխվի։

«Վրացականը կողն, օրինակ, սահմանից հեռու տերմինալ կառուցեց, բոլորին բերեց, ասեց` տեղավորվեք այստեղ, ավելի նորմալ պայմաններում։ Չնայած դրանից էլ բողոքեցին, որովհետև ամեն նորույթ փշերով է ընդունվում։ Իսկ այդ տերմինալում կան բոլոր պայմանները` լոգարանից սկսած, զվարճանքի կետերով վերջացրած»,–ասում է Աղաջանյանը։