Երևանցին կորել է Լոռու անտառում

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր առավոտյան վերսկսվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 7-ին, առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, Երևանի 28-ամյա բնակիչ Մ.Ղ.–ն «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել։

Լոռու անտառներում կորած քաղաքացուն մահացած են գտել

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, նույն օրը երեկոյան 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որտեղ հայտնել են, որ կորած քաղաքացին չի պատասխանում հեռախոսազանգերին։

Մինչև ուշ գիշեր անտառում իրականացված որոնողական աշխատանքները օգուտ չեն տվել։ Դրանք շարունակվել են այսօր լուսադեմին` 05:30-ից։

Դեպքի վայրում աշխատում է ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: