ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Եվգենի Պետրոսյանի տնօրեն Տատյանա Բրուխունովամ մեկուկես տարի առաջ սկսել է անսպասելիորեն հարստանալ։ Այս մասին գրում է Mash տելեգրամ ալիքը։
Պապարացիները բազմիցս նկատել են` ինչպես են Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան միասին ժամանակ անցկացնում։ Պետրոսյան–Ստեպանենկո աստղային զույգի երկրպագուները հենց նրան են սկանդալային ապահարզանի մեղավոր համարում։
Հիշեցնենք` օգոստոսի 6–ին հայտնի դարձավ, որ Ստեպանենկոն ամուսնալուծության դիմում է ներկայացրել։ Սովորաբար այդպիսի դեպքերում մտածելու համար մեկ ամիս են տալիս, բայց դատավորն այդպիսի ժամկետ չի նշանակել ու դատավարությունը փակ է հայտարարել։ Ստեպանենկոն պահանջում է համատեղ ստեղծագործության բոլոր հեղինակային իրավունքները։ Կողմերը կես տարի փորձում էին պայմանավորվածություն ձեռք բերել, բայց դա չհաջողվեց։
Անհայտ է` թե ինչն է հունից հանել Ստեպանենկոյին, սակայն Բրուխունովայի աճող հարստացման մասին լուրերն ասես որոշ բաների վրա լույս են սփռում։
Հայտնում են, որ կարճ ժամանակի ընթացքում Բրուխունովան մայրաքաղաքում երկու բնակարան է ձեռք բերել։ Սկզբում նա էլիտար շենքում 232 քառակուսի մետրանոց 5 սենյականի տուն է նվեր ստացել։
Հերթական նվերը 250 միլիոն արժեցող փակ տարածքն է, Կրեմլից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Սակայն սա դեռ ամենը չէ. Բրուխունովան նաև 30 միլիոն արժողությամբ 3 սենյականոց բնակարան է նվեր ստացել։ Կասկածներ կան, որ նվերները նա ստացել է Պետրոսյանից։
ԶԼՄ–ների տվյալներով` Պետրոսյանն ու Ստեպանենկոն գրեթե մեկ միլիարդ դոլարի անշարժ գույք ունեն։ Հինգ բնակարան Մոսկվայի կենտրոնում, 4 հարկանի տուն քաղաքից դուրս, անտիկվարիատ, մեքենաներ ու այլ արժեքավոր իրեր։ Արտիստներն այս ամենը պետք է կիսեն։
Ինչ վերաբերում է 29–ամյա Բրուխունովային, ապա ըստ լուրերի` նա երգիծաբանի երկրպագուն էր, հետո սկսել է վարել Ելենա Ստեպանենկոյի կայքը։ Շատ աշխատելով նա հասել է արտիստի օգնականի պաշտոնին։ Մյուս կողմից էլ` ԶԼՄ–ները գրում են, որ Պետրոսյան արդեն 15 տարի է Ստեպանենկոյի հետ չի ապրում։