«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Մաքքաբիի» հետ. լուսանկարներ

ՈւԵՖԱ-յի Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր Թել Ավիվի «Մաքքաբիին»: Դիտարժան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝0:0 հաշվով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հանդիպման մեկնարկում հայկական թիմը մրցակցի դարպասը գրավելու շատ լավ հնարավորություններ ունեցավ: Մոհամեդ Կոնատեն նպաստավոր դիրքից չկարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Футбольный матч 3-го квалификационного раунда Лиги Европы между командами "Пюник" (Ереван) - "Маккаби" (Тель-Авив) (7 августа 2018). Еревaн

Շատ վտանգավոր հարված կատարեց Ալիկ Առաքելյանը: Գնդակն ուղղակի շոշափելով դարպասաձողը դուրս եկավ դաշտի սահմաններից:

«Մաքքաբին» էլ իր հերթին լուրջ սպառնալիքներ ստեղծեց «Փյունիկի» դարպասապահի համար: Հյուրերը հաշվի մեջ առաջ կարող էին անցնել մինչև ընդմիջում Աարոն Շենֆելդի հարվածից հետո: Սակայն գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին:

Այսպիսով` կողմերը մինչև ընդմիջում համարյա հավասար հնարավորություններով խաղ անցկացրին, միևնույն ժամանակ հիմնականում մտածելով միայն հարձակման մասին: Դիտարժան և աշխույժ խաղի առաջին կեսը արդյունք չտվեց կողմերին, սակայն խաղին հետևելը հաճույք էր պատճառով ու դրանում իրենց «մեղքը» ունեին նաև երկրպագուները, որոնք համարյա ազատ տեղ չթողնելով «Հանրապետականում» ակտիվորեն աջակցում էին «Փյունիկին»:

Футбольный матч 3-го квалификационного раунда Лиги Европы между командами "Пюник" (Ереван) - "Маккаби" (Тель-Авив) (7 августа 2018). Еревaн

Երկրորդ խաղակեսի սկզբում էլ «Փյունիկը» շատ ակտիվ էր ու շատ մոտ էր հաջողությանը: Հայկական թիմը արժանի մրցակցություն էր ցուցադրում անհամեմատ փորձառու մրցակցին ու խնդիրներ առաջացնում «Մաքքաբիի» դարպասի մոտ: Միայն խաղավերջում «Փյունիկի» խաղի մեջ որոշակի խնդիրներ ծագեցին և հիմնական պատճառը մեր խաղացողների հոգնածությունն էր: Շատ լարված անցան խաղի վերջին հինգ րոպեները: Մրցակիցը զգաց, որ «Փյունիկը» հոգնել է և գնաց առաջ, բայց այս խաղում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:

Футбольный матч 3-го квалификационного раунда Лиги Европы между командами "Пюник" (Ереван) - "Маккаби" (Тель-Авив) (7 августа 2018). Еревaн

«Փյունիկը» իր գեղեցիկ խաղով ու ֆուտբոլիստների նվիրվածությամբ արժանի է գովասանքի: Մնում է հուսալ, որ մեր թիմը հաջող հանդես կգա նաև պատասխան խաղում, ու արդեն նոր ռեկորդ կունենանք ակումբային ֆուտբոլում: