Շարմազանով-Կոպիրկին. ի՞նչ են քննարկել Աժ փոխնախագահն ու ՌԴ դեսպանը

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Տարածաշրջանային հակամարտություններ, ՀՀ-ՌԴ հարաբերություններ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ. այս թեմաներն են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման առանցքում:

Շարմազանով. «Սա չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից»

Հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր քննարկելիս խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական եւ մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը:

Զրուցակիցները կարեւորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Տարածաշրջանային հակամարտություններին անդրադառնալով կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: