Ովքե՞ր են ներառված ՊՆ հասարակական խորհրդի կազմում

Դավիթ Տոնոյանի հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Պաշտպանության նախարարը հաստատել է հասարակական խորհրդի կազմը: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՊՆ-ում անցկացվել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՀՀ  պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.

• «Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն` Վազգեն Մելիքյան,

• Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար` Խաչատուր Գասպարյան,

• «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն` Կարին Տոնոյան,

• ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ` Հակոբ Թադևոսյան,

• Հայաստանի «Զինվորի մայր » ՀԿ-ի նախագահ ` Անահիտ Հովնանյան,

• «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա ՀԿ-ի նախագահ` Էդուարդ Մանևիդիս,

• «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան,

• «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Աստղիկ Ավետիսյան,

• ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն` Վահագն Վարագյան,

• «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն` Լարիսա Ալավերդյան,

• «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ` Սոս Սահակյան,

• «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի » խաղաղասիրական ծրագրերի համակարգող` Արմինե Սադիկյան,

• «Սինջար եզդիների ազգային միավորում » ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյան,

• ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր` Էդուարդ Մխիթարյան,

• «Հազարաշեն» ազդաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող` Աիդա Պապիկյան: